-
29.09.2020|
23:39
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը նախաձեռնել է կորոնավիրուսային թվով երկրորդ պատվաստանյութի գրանցման ընթացակարգը: Այս մասին հայտնում է ռուսական РИА Новости գործակալությունը:
-
29.09.2020|
10:31
Մի քանի օրից covid-19-ից մահվան ընդհանուր թվերը կհատեն մեկ միլիոնը: Թերևս պետք է ավելացնել ևս մեկ միլիոն դեռ չարձանագրված դեպքերը: 9 ամիս առաջ, կորոնավիրուսի պանդեմիայի տարածման սկզբում, ԱՀԿ-ի արձանագրած վարակակիրների թիվը շատ դանդաղ էր ավելանում, սեպտեմբերի 20-ից առաջ 7 օրում 2 միլիոն վարակված կար: Կորոնավիրուսն ակտիվորեն տարածվում է զարգացող աշխարհում:
-
29.09.2020|
00:44
Ամեն օրվա պես ապրելուն մի բան խանգարում է։ Սովորականից շատ են զգուշությունը, լարվածությունը, հեռավորությունը։ Համավարակ է։ Մարդիկ փորձում են ապրել արտակարգ իրավիճակի թելադրած կանոններով։
-
26.09.2020|
21:29
Մեծ Բրիտանիան Bill & Melinda Gates Foundation-ի և Wellcome Trust բարեգործական կազմակերպության հետ համատեղ նոր համաճարակները կանխելու գործողությունների միջազգային ծրագիր է մշակել:
-
26.09.2020|
21:28
ԱՄՆ-ի Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ արյան մեջ վիտամին D-ի նորմալ մակարդակ ունեցող կորոնավիրուսային հիվանդների ծանր դեպքերի և մահացության քանակն ավելի քիչ է վիտամին D-ի պակասություն ունեցող հիվանդներից՝ ասվում է PLOS ONE ամսագրում հրապարակված հետազոտության մեջ: Հետազոտողները վերլուծել են արյան մեջ վիտամին D-ի մակարդակի ազդեցությունը վարակի ծանրության և հիվանդությունից մահացության մակարդակի վրա:
-
25.09.2020|
00:48
Կառավարական կաբինետում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նման հատուկ ձիրք ու տաղանդ ունեցող դժվար թե գտնվի: Իրար հետևից այնպիսի որոշումներ է ընդունում, որոնք հետո անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ստիպված լինում խմբագրել: Զարմանալին այն է, որ Փաշինյանը նախարարի որոշումների հետողորմյան անում է անտրտունջ, անխռով:
-
24.09.2020|
22:26
Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում մարդու պապիլոմավիրուսի դեմ «Գարդասիլով» պատվաստումից հետո ս. թ. սեպտեմբերի 14-ին, Pastinfo.am-ի տեղեկացմամբ, «կուրացման ախտանիշով» հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակչուհի, 2003թ. ծնված աղջիկը:
-
24.09.2020|
14:23
Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ այս պահին կա 1300 սովորական և 170 վերակենդանացման բաժանմունքում մահճակալ, որոնց 30 տոկոսը ազատ է:
-
23.09.2020|
21:12
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն ընդունել է կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտին։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը ողջ այս մղձավանջի ընթացքում սպասարկել է կորոնավիրուսով մեկուսացվածներին։
-
23.09.2020|
13:36
«ՆՈՐՔ» ԻԿՀ-ի բուժական գծով փոխտնօրեն Նաիրա Ստեփանյանը հրապարակել է բուժհաստատության անձնակազմի՝ ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին ուղղված բաց նամակը.